Վիկ Դարչինյան. Մենամարտից հետո նրանք իմ մրցակցի անունը կփոխեն Ջոզեֆ «Շիմպանզե» Ագբեկոյի 3 հուլիսի 2009 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Ամենաթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը (Կատաղի ցուլ), որը հուլիսի 11-ին ռինգ է դուրս գալու IBF վարկածով առաջին թեթեւագույն քաշային կարգում չեմպիոն Ջոզեֆ «Կինգ-Կոնգ» Ագբեկոյի դեմ, հայտնել է, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում իր դեբյուտային մենամարտում պատրաստվում է առաջիկա մենամարտում նոկաուտի ենթարկել իր մրցակցին:«Ես կարծում եմ, որ այդ մենամարտից հետո նրանք իմ մրցակցի անունը կփոխեն Ջոզեֆ «Շիմպանզե» Ագբեկոյի: Այս մենամարտը նրա համար ամենամեծ անհաջողությունն է լինելու: Ես տեսել եմ Ագբեկոյի մենամարտերը եւ դրանք ինձ բոլորովին չեն տպավորել: Ես նրան նոկաուտի կենթարկեմ իմ ուժի շնորհիվ: Ես անգամ կարող եմ բաց դեմքով մենամարտել նրա հետ եւ հարվածներ հասցնել, իսկ նա չի կարողանա պատասխան տալ: Հուսով եմ, որ նա ջանասիրաբար մարզվում է եւ պատրաստվում այդ մենամարտին, քանի որ չեմ ցանկանում, որպեսզի հաղթանակն ինձ հեշտ տրվի: Այդ մենամարտը նրա համար մղձավանջ կդառնա»,- ասել է Դարչինյանը: Հայ բռնցքամարտիկը նաեւ նշել է, որ չի պատրաստվում իր ողջ կարիերայի ընթացքում պաշտպանել իր տիտղոսները, ուստի ցանկանում է ավելի բարձր կարգ անցնել: «Ես չեմ կարող իմ ողջ կարիերան ծախսել տիտղոսների պաշտպանության վրա: Ես ստիպված եմ հաջորդ քաշային կարգ անցնել եւ ձգտել նոր տիտղոսների: Ես բավականաչափ ուժեղ եմ, որպեսզի հաղթեմ ցանկացածին»,- Դարչինյանի խոսքն է մեջբերում eastsideboxing.com-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |