Բաքվում դատում են Լիբանանի քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին պատրաստում Իսրայելի դեսպանատան դեմ 3 հուլիսի 2009 - 23:46 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ծանր հանցագործությունների դատարանում անցնում է պետական դավաճանության եւ լրտեսության մեջ մեղադրվող հանցավոր խմբի գործով դատավարությունը: Մեղադրյալների աթոռին են Լիբանանի երկու քաղաքացիներ` Քյարակի Ալի Մահոմեդը, Նաջմադդին Ալի Հուսեյնը, եւ Ադրբեջանի քաղաքացիներ` Վիդադի Ռասուլովը, Մուշվիղ Ամանովը, Աֆգան Բաբաշովն ու Ջավիդ Մամեդովը: Դատավարության ժամանակ Լիբանանի քաղաքացի Քյարակի Ալի Մահոմեդը հայտարարել է, թե Ադրբեջան է ժամանել Բաքվում Իսրայելի դեսպանատան մասին տեղեկություններ հավաքելու եւ ահաբեկչություն կազմակերպելու նպատակով: Այս անձիք համագործակցել են «Հեզբոլլահ» կազմակերպության, իսլամական հեղափոխության պահապանների «Սեպահ» կորպուսի հետ` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի, Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու նպատակով, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |