Հայ ըմբշամարտիկները զիջել են ադրբեջանցիներին հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 3 հուլիսի 2009 - 23:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականն այսօր ավարտել է իր ելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որ անցնում էր Թբիլիսիում հուլիսի 2-3-ին: Մրցումների երկրորդ օրը ՀՀ չորս ներկայացուցիչներն անհաջող ելույթ ունեցան: Ամենից հաջող հանդես եկավ Սարգիս Խաչատրյանը (50 կգ ք/կ), որը կիսաեզրափակչում զիջեց ապագա չեմպիոն Մինդի Ցուլուկիձեին, իսկ երրորդ տեղի համար պայքարում տանուլ տվեց ադրբեջանցի Խուրշուդ Բաբաշովին: Ռոբերտ Հովհաննիսյանը (60կգ ք/կ), Էդուարդ Սողոմոնյանը (96 կգ ք/կ) եւ Ռաֆիկ Մանուկյանը (74կգ ք/կ) զիջեցին մրցակիցներին առաջին իսկ մենամարտերում, ընդ որում վերջինս պարտվեց ադրբեջանցի Էլլմադին Աբդուլլաեւին: Այսպիսով, 8 ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշը ցույց տվեց Արթուր Ալեքսանյանը, նվաճելով միակ բրոնզե մեդալը: Իսկ թիմային ստուգարքում Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում 18 միավորով գրավել է 10-րդ տեղը; 53 միավորով 1-ին տեղը կիսեցին Ռուսաստանի ու Թուրքիայի հավաքականները, երրորդ տեղւմ է Ադրբեջանի հավաքականը 51 միավորով: ՀՀ հավաքականը Երեւան կվերադառնա հուլիսի 4-ին: Իսկ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի յոթ հոգուց կազմված երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Արամ Մարգարյանի գլխավորությամբ մեկնարկում է հուլիսի 4-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |