South Stream-ը ավելի մոտ է գործարկմանը, քան Nabucco-ն 4 հուլիսի 2009 - 13:40 AMT PanARMENIAN.Net - South Stream-ի գործարկման նախապատրաստումը դրական երեւույթ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Յակուտգազպորմի» գլխավոր տնօրեն Անդրեյ Զագորսկին: Ըստ նրա, South Stream-ը ավելի մոտ է գործարկմանը, քան Nabucco-ն: «Բարդ տնտեսական պայմաններում նախագծի մենեջմենթը կարողացավ միջկառավարական համաձայնագրեր կնքել Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի ու Հունաստանի միջեւ եւ սկսել Սեւ ծովի տարածքով գազամուղի կառուցման հնարավորության հետազոտությունները: Ընդհանրապես Nabucco-ի կառուցման հետ կապված իրավիճակը բավական ձգձգված է ու մշուշոտ: Եթե սկզբում նախատեսվում էր ավարտել շինարարությունը 2013թ., ապա այսօր արդեն կառուցման ավարտի վերջնական ժամկետը նշել չի լինի: Այդ պատճառով այժմ տնտեսական առումով Ադրբեջանի համար շահավետ է գազ առաքել Ռուսաստան: Երկրների միջեւ պայմանագիրը կնքվել է Ադրբեջանի համար շահավետ գնով: ՌԴ-ն պատրաստ է գազ գնել արդեն 2010 թվականից տարեկան 500 մլն խ.մ ծավալով, ավելացնելով ծավալները: Ադրբեջանը նաեւ ստիպված չի լինի նոր հզորություններ կառուցել»,-ասել է Զագորսկին: Ինչ վերաբերում է նավթի գների աճին, ապա Զագորսկին ասել է, որ ամռանը սովորաբար նավթի գներն աճում են: «Դա կապված է արձակուրդների եւ սպառման ավելացման հետ: Գնաճի վրա ազդում են նաեւ օգոստոս-սեպտեմբերին Մեքսիկական ծոցում մոլեգնող փոթորիկները: Հոկտեմբեր-նոյեմբերին սովորաբար նավթի գները իջնում են: Խոսելով գների աշնանային անկման մասին, ես ի նկատի չունեմ շահարկման գործոնները, որոնք այս պահին գրեթե անկանխատեսելի են եւ կարող են կախված լինել ինչից ասես»,-ասել է Զագորսկին: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան այցի ընթացքում հունիսի 29-ին ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիր է կնքվել, ըստ որի 2010թ. ՌԴ-ն կսկսի գազ գնել Ադրբեջանից` տարեկան 500 մլն խմ: Ծավալները կաճեն, ադրբեջանական գազը կգնա ՌԴ ներքին շուկա եւ կբեռնաթափի «Հարավային հոսքի» համար նախատեսված ռեսուրսները: Ըստ ռուս վերլուծաբանների, եթե մինչեւ սեպտեմբերի վերջ գները չտատանվեն, ապա 2010թ. առաջին եռամսյակում «Գազպրոնը» չի կարողանա գազ գնել Բաքվից 220-230 դոլարից բարձր գնով` վնասներ չկրելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |