ԼՂՀ նախագահը շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ 4 հուլիսի 2009 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ բարաք Օբամային Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասվում է.«Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ ամերիկյան ժողովրդին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Ձեր երկիրը բազմաթիվ փորձությունների միջով է անցել անկախության ճանապարհին: Բացառիկ տոկունությունն ու հայրենասիրությունն ամերիկյան ժողովրդին օգնել են հաղթահարել դժվարին մարտահրավերները եւ կառուցել աշխարհի ամենազորեղ ժողովրդավարություններից մեկը: Ազատության ամերիկյան հզոր ոգին խթանել է շատ երկրների, այդ թվում` Արցախին, հասնելու իրենց ցանկալի նպատակներին` ազգային ազատագրման եւ բարգավաճման: Հակառակ Ադրբեջանի ճիգերին` զրկելու մեզ գոյության հիմնարար իրավունքից, մենք պաշտպանել ենք ազատ ապրելու եւ ինքներս մեր ղեկավարությունն ընտրելու մեր իրավունքը: Արցախի ժողովուրդն ամերիկյան ժողովրդին երախտապարտ է այն մշտական մարդասիրական օգնության համար, որը նպաստում է մեր կյանքի վերածնմանն ու ավերիչ պատերազմից տուժած մեր տնտեսության վերականգնմանը: Մենք գնահատում ենք նաեւ Ձեր վարչակազմի շարունակական ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության եւ կայունության առաջընթացին եւ ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու կենսունակ լուծմանը: Այսօր ձեզ հետ նշելով ազատության տոնը` ես համոզված եմ, որ խաղաղության եւ բարգավաճման` մեր համընդունելի արժեքները կհանգեցնեն մեր երկու պետությունների միջեւ փոխշահավետ, ընդլյանված եւ հարստացված հարաբերությունների»,- հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |