Միջազգային զբոսաշրջության ծավալները հունվար-ապրիլին կրճատվել են 8 տոկոսով

PanARMENIAN.Net - Արտասահմանում հանգիստն անցկացնողների թիվը գնալով փոքրանում է: Այդ մասին վկայում են ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին զբոսաշրջության համաշխարհային շուկայի զարգացման մասին տվյալները, որոնք հարապարակվել են Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կողմից: Միջազգային զբոսաշրջության ծավալները հունվար-ապրիլին կրճատվել են 8 տոկոսով` համեմատած անցյալ տարվա համապատասխան շրջանի հետ: Միաժամանակ 10 տոկոսով նվազել է Եվրոպայի երկրներ այցելող զբոսաշրջիկների թիվը:



Դա ստիպել է Համաշխարհային զոբսաշրջության կազմակերպությանը վերանայել ոլորտի զարգացման կանխատեսումները 2009-ին: Նրանք կարծում են, որ 2008-ի հետ համեմատած արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 4-6 տոկոսով:



Ոլորտում ծագած դժվարությունների պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Արդեն 2008-ի երկրորդ կեսին բոլոր հինական ուղղություններով զբոսաշրջիկների թիվը կամ չի մեծացել, կամ նվազել է:



2009-ի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 2.8 տոկոսով կամ 85 հազար հոգով` համեմատած 2008-ի նույն շրջանի հետ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---