Թեհրանում տեղի կունենա Հայաստանի եւ Իրանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին: Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, Ս. Օհանյանը շնորհավորեց դեսպանին Իրանում կայացած նախագահական ընտրություններում պարոն Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն եւ կթեւակոխեն զարգացման որակական նոր փուլ:



Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության խնդիրներում, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:Պարոն Սայեդ Ալի Սաղայիանը ՀՀ պաշտպանության նախարարին փոխանցեց Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարի` Իրան այցելելու հրավերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---