Սյուզի Կենտիկյան. Գայտեի դեմ ես պետք է գործադրեմ բոլոր ջանքերս 4 հուլիսի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Պարտություններ չունեցող WBA եւ WIBF վարկածներով ամենաթեթեւ քաշային կարգում չեմպիոն, Հայաստանից 21-ամյա Սյուզի Կենտիկյանը (24(16)-0-0) հուլիսի 4-ին Համբուրգում կմենամարտի WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) չեմպիոն, արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերրես Գայտեի (15(11)-1-0) հետ: Կենտիկյանի խոսքով, ռինգում ինքը գործելու է` կիրառելով իր ողջ ունակությունները:«Նախապատրաստությունն առաջիկա մենամարտին շատ լավ է անցել" Դա նոր մենամարտ է, քանի որ ես մրցելու է նոր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հետ: Ես պետք է գործադրեմ բոլոր ջանքերս: Իմ վերջին մենամարտը Ելենա Ռիդի դեմ կարեւոր է, որովհետեւ ես գիտեի, որ կարող եմ պահել տեմպը 10 ռաունդների ընթացքում»,- նշել է Կենտիկյանը: Կենտիկյանի մարզիչ Մագոմետ Շաբուրովը առաջիկա մենամարտին լավատեսությամբ է վերաբերվում: «Ես գտնում եմ, որ Գայտեի կողմից համարձակ քայլ է իջնել մեկ քաշային կարգով եւ մենամարտել Սյուզիի հետ: Սակայն մենք շատ լավ ենք պատրաստվել եւ, ինչպես դա սովորաբար լինում է, Սյուզին հրավառություն ցույց կտա: Կարծում եմ` Սյուզիի արագությունը կդառնա Գայտեի հանդեպ նրա հաղթանակի բանալին»,- հայտնել է Շաբուրովը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |