Հուլիսի 4-ին Երեւանում տեղի է ունեցել դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը 4 հուլիսի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Երեւանում Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել դաշնակահար Հայկ Մելիքյանի «Դեժա-վյու» համերգը, որ նվիրված էր XX դարի երաժշտությանը: Համերգում հնչեցին Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Վահրամ Բաբայանի, Լեւոն Չաուշյանի, Յանիս Քսենյակիսի, Ադա Ջենթիլի, Սալվատորե Սցիարինոյի, Ալեքսանդր Մոսոլովի եւ Օլիվեր Մեսսիանի ստեղծագործությունները: Երիտասարդ երաժիշտն իր համերգն անվանել է «Դեժա-վյու» Լ.Չաուշյանի նոր ստեղծագործության պատվին, որի պրեմիերան կայացավ համերգի շրջանակներում: «Ես շատ եմ սիրում 20 դարի երաժշտությունը, այդ պատճառով են իմ համերգները նվիրված հենց ժամանակակից երաժշտությանը: Համերգային ծրագրում ես ընդգրկել եմ Տ.Մանսուրյանի ստեղծագործությունները նրա 70-ամյակի պատվին: Տեղի ունեցավ նաեւ Սալվատորե Շարինոյի ու Յանիս Քսենակիսի ստեղծագործությունների երեւանյան պրեմիերան»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայկ Մելիքյանը: Նա հավելել է, որ ժամանակակից երաժշտության կատարումը պահանջում է որոշակի աշխարհայացք, փիլիսոփայություն, հոգեվիճակ, որն ենթադրում է ազատության զգացողություն: XX դարում ստեղծվել են ստեղծագործություններ, որոնք բարդ տեխնիկա են պահանջում կատարման համար: 29-ամյա Հայկ Մելիքյանը դաշնամուր է ուսանել Իրինա Գրիշինսկայաի մոտ, իսկ ավելի ուշ Ալեքսանդր Գուրգենովի դասարանում: Երաժշտական կոմպոզիցիա նա սովորել է Վարդան Աճեմյանի դասարանում` Երեւանի պետական կոնսերվատորիայում: Այսօր նա երեք սիմֆոնիկ եւ երգչախմբային ստեղծագործությունների, մի շարք վոկալ ստեղծագործությունների եւ դաշնամուրի համար վոկալ ծրագրի հեղինակ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |