Ազատ ոճի հայ ըմբշամարտիկներն անհաջող են հանդես եկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր հանդես է եկել Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Երեք հայ ըմբշամարտիկներ` Օհան Գիկինյանը (55 կգ ք/կ), Դավիթ Խաչատրյանը (66 կգ ք/կ) եւ Սերգեյ Խաչատրյանը (84 կգ ք/կ) մեկնարկին հաջող են հանդես եկել, բայց պարտվել են երկրորդ մենամարտերում եւ դուրս են մնացել մրցաշարից:



Հուլիսի 5-ին Հայաստանի կողմից հանդես են գալու 4 ներկայացուցիչներ. Երվանդ Թադեւոսյանը (50 կգ ք/կ), Նարեկ Սանոյանը 960 կգ ք/կ), Մերուժան Զադոյանը (74 կգ ք/կ) եւ Անդրանիկ Գալստյանը (96 կգ ք/կ):



Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ժամանել է ԵԱ գլխավոր մարզիչ Արամ Մարգարյանի ղեկավարությամբ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---