ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի օմբուդսմենին 6 հուլիսի 2009 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւան ժամանած Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժան-Պոլ Դելեվուային: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական բարեկամական եւ բարձր մակարդակի հարաբերությունները եւ նշեց, որ երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող կառույցների համագործակցությունը ավելի է ամբողջացնում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ փոխգործակցությունը:Ժան-Պոլ Դելեվուան իր հերթին նշեց, որ ինքը մեծ հաճույքով է այցելում Հայաստան եւ նպատակ ունի Ֆրանսիայի փորձն ի նպաստ բերել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առավել կատարելագործմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |