«Գազպրոմը» մտադիր է գազամուղ կառուցել Աֆրիկայից դեպի Եվրոպա

PanARMENIAN.Net - Նիգերիան, Ալժիրը եւ Նիգերը պայմանագիր են կնքել Սահարա անապատով դեպի ԵՄ գազամուղ կառուցելու վերաբերյալ: Նիգերիայի NNPC եւ Ալժիրի Sonatrach պետընկերություններին իրենց օժանդակությունն են առաջարկել Total, Royal Dutch Shell եւ «Գազպրոմ» ընկերությունները: «Գազպրոմը» բավարարում է Եվրոպայի գազի մոտ մեկ քառորդ պահանջարկը:



Ակնկալվում է, որ գազամուղը շահագործման կհանձնվի 2015 թվականին:



Սահարայով գազամուղի կառուցման ծախսերը կազմում են մոտ 10 մլրդ դոլար: Ընդ որում կպահանջվի ներդրնել եւս 3 մլրդ գազահավաքման կենտրոնական կետերի շինարարության համար, ասում է Լենտա.ռու-ն:



Գազամուղի երկարությունը Նիգերիայից դեպի Եվրոպա, Նիգերի ու Ալժիրի տարածքով, կկազմի 4128 կմ: Գազամուղի թողունակության հզորությունը կկազմի շուրջ 30 մլրդ խմ տարեկան:



Նիգերիան ածխաջրածնային հումքի խոշորագույն արդյունահանողն է Աֆրիկայում: Նավթի ու գազի հաշվարկված պաշարները երկրում կազմում են 9 մլրդ տոննա : 2007-ին Նիգերիան արդյունահանում էր շուրջ 130 մլն տոննա նավթ ու գազ: Ընդ որում 40 տոկոսը այրվում է ոչ արդյունավետ արտադրության պատճառով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---