ՊրոԿրեդիտ բանկը նոր ամառային պայմաններով առաջարկում է VISA միջազգային քարտեր 6 հուլիսի 2009 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ բանկը մինչեւ օգոստոսի 31-ն առաջարկում է նոր պայմաններ VISA միջազգային չիպային քարտերի համար, հաղորդում է բանկի մարքեթինգի մամլո ծառայությունը:Համաձայն հաղորդագրության, այժմ դրանք տրամադրվում են 50 տոկոս զեղչով առաջին տարվա սպասարկման համար, բացի դրանից ՊրոԿրեդիտ բանկի վրացական բոլոր բանկոմատներում դրանց սպասարկումն անվճար է: Միաժամանակ նշվում է, որ VISA քարտերը տրամադրվում են անվճար: Նոր առաջարկի շրջանակներում, VISA Classic քարտերի տարեկան սապասարկման վարձը կազմում է նախկին 8000 դրամի փոխարեն 4000 դրամ, իսկ VISA Electron քարտերը նախկին 4000 դրամի փոխարեն` 2000 դրամ (այս սակագները գործում են միայն առաջին տարվա սպասարկման համար): «Այս նոր պայմանները հատկապես կհետաքրքրեն հաճախակի արտասահման, մասնավորապես Վրաստան մեկնողներին, քանի որ այնտեղ Պրոկրեդիտ բանկի բոլոր բանկոմատներն այժմ անվճար են սպասարկում VISA քարտերը», ասվում է հաղորդագրության մեջ: Պրոկրեդիտ բանկի VISA միջազգային քարտերը սպասարկվում են ավելի քան 1 մլն բանկոմատներում եւ աշխարհի ավելի քան 500 հազար վճարային տերմինալներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |