Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները 6 հուլիսի 2009 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ, ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 51 կգ) WBA եւ WIBF վարկածներով աշխարհի պրոֆեսիոնալ կանանց երկակի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը (Killer Queen0) համոզիչ հաղթանակ տարավ WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեի հանդեպ: Մենամարտը կայացավ «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում «Color Line Arena»-ում Կենտիկյանի հայրենիք քաղաքում` Համբուրգում:Բոլոր 10 ռաունդների ընթացքում Կենտիկյանը հսկում էր մենամարտը: հայ մարզիկը հաջողությամբ պաշտպանվում էր մրցակցի եզակի հարվածներից եւ մշտապես ինքը հարձակվում` դիպուկ հարվածներ հասցնելով Գայտեին: Կենտիկյանին մրցավարների միաձայն որոշմամբ 100:90 հաշվով հաղթանակ հաշվեցին: Այդպիսով, Կենտիկյանը 10-րդ անգամ պաշտպանեց իր WBA եւ 7-րդ անգամ` WIBF տիտղոսը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |