Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն անհաջող ելույթ է ունեցել երիտասարդական ԵԱ-ին 6 հուլիսի 2009 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առանց մեդալների է ավարտել իր ելույթները Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի բոլոր 7 ներկայացուցիչներն անհաջող ելույթ են ունեցել:Համեմատաբար հաջող ելույթ են ունեցել Երվանդ Թադեւոսյանը (50 կգ ք/կ) եւ Նարեկ Սանոյանը (60 կգ ք/կ), ովքեր հաղթանակ տանելով 1/16 եւ 1/4 եզրափակիչներում, կիսաեզրափակիչ դուրս եկան, որտեղ զիջեցին համապատասխանաբար Թուրքիայի ու Վրաստանի ներկայացուցիչներին, իսկ երրորդ տեղի համար պայքարում պարտվեցին վրացի մարզիկներին: Մերուժ Զադոյանը (74 կգ ք/կ) եւ Անդրանիկ Գալստյանը (96 կգ ք/կ) իրենց հերթին առաջնությունից դուրս թռան առաջին իսկ մենամարտերից հետո` պարտվելով Ադրբեջանի ներկայացուցիչներին: Արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 15 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը: Առաջին տեղում 66 միավորով Ռուսաստանի հավաքականն է, երկրորդում` 63 միավորով Ադրբեջանը, իսկ լավագույն եռյակն ամփոփում է վրաստանի հավաքականը, որն իր ակտիվում 58 միավոր ունի: Եվրոպայի առաջնությունից վերադառնալով` հայ ըմբշամարտիկները պատրաստվում են առաջիկա աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի 4-9 Անկարայում (Թուրքիա): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |