Հայ բռնցքամարտիկները «Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում» նվաճել են 4 մեդալ 6 հուլիսի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Չեխով մերձմոսկովյան քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 4-ը տեղի է ունեցել համառուսական «Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշար» ավելի քան 80 բռնցքամարտիկների մասնակցությամբ, որոնք շարքում եղել են հայազգի բռնցքամարտիկներ, որոնցից չորսը հաջող են ելույթ ունեցել` արժանանալով երկու ոսկե եւ երկու արծաթե մեդալների:Այսպիսով, մինչեւ 48 կգ քկ-ում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չելյաբինսկի մարզը ներկայացնող Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հայրապետյանը եւ մինչեւ 51 կգ ք/կ-ում` Միշա Ալոյանը (Նովոսիբիրսկի մարզ): Վերջինս եզրափակիչում համոզիչ հաղթանակ է տարել Ռուսաստանի հավաքականի վետերան 29-ամյա Գեորգի Բալակշինի նկատմամբ, որը տարիներ շարունակ իշխել է ռուսական բռնցքամարտի գերթեթեւագույն կարգում: Եւս երկու հայեր` Արմենակ Համբարձումյանը Ստավրոպոլի մարզից (Մինչեւ 57 կգ ք/կ) եւ մոսկվացի Դավիթ Առուստամյանն (մինչեւ 69 կգ ք/կ) արժանացել են արծաթե մեդալների: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկոլայ Խրոմովը, Չեխովի մրցությունները գնահատվում են որպես պատրաստություն աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Իտալիայում սեպտեմբերի 1-12-ը: Մրցաշարի կազմակերպիչն է Ռուսաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |