Հայաստանում պետության աջակության դեպքում կստեղծվի խոշոր ինտերնետ-օպերատոր 6 հուլիսի 2009 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Դիլիջան քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ղեկավարների միջեւ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկվել է պետության աջակցությամբ ազգային ցանց ստեղծելու հարցը: Անդրադառնալով այս հարցին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտեց, որ 2010-ին Հայաստանում նախատեսվում է տենդեր հայտարարել նոր ինտերնետ-օպերատորի ստեղծելու մասին, որին կարող են մասնակցել հայ պրովայդերները: Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ նոր օպերատորը պետք է լայնածավալ ինտերնետի այնպիսի ցանց ապահովի, որպեսզի նա հասանելի լինի հանրապետության բոլոր շրջանների համար: Արդյունքում, ինչպես նշել է Ներսես Երիցյանը, կառավարությունը եւ պետական կառավարման մարմինները նույնպես օգտվելու են այս օպերատորի ծառայություններից:Հուլիսի 4-5-ը Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ոչ պաշտոնական հանդիպում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ղեկավարների միջեւ: Ֆորումի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) եւ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը: Ֆորումի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերվում են հեռահաղորդակցությունների միջազգային շուկա դուրս գալուն, էլեկտրոնային ծառայությունների գնաձեւավորման եւ գնային քաղաքականության հարցերին, ինչպես նաեւ պետության աջակցությամբ ազգային ցանց ստեղծելու հարցին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |