Արման Երեմյանը Հայաստանին առաջին մեդալն է բերել Համաշխարհային ամառային ունիվերսիադայում

PanARMENIAN.Net - Հայ թեկվանդոիստ Արման Երեմյանը (78 կգ ք/կ) բրոզե մեդալ է նվաճել Համաշխարհային ամառային ունիվեսիադայում, որը տեղի է ունենում հուլիսի 1-12-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:



Հայաստանը ներկայացնող 3 թեկվանդոիստներից հաջող է հանդես եկել միայն Երեմյանը, որը հաղթելով Գերմանիայի, Արգենտինայի եւ Թայվանի ներկայացուցիչներին, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է իրանցի մարզիկ Թալեբի Հաանգիին եւ արժանացել է բրոնզե մեդալի:



Մյուս երկու հայ թեկվանդոիստներ Լեւոն Փաշաբեդյանը (67 կգ ք/կ) եւ Մաքսիմ Սահակյանը (72 կգ ք/կ) պարտվել են համատասխանաբար 1/4 եւ 1/8 եզրափակիչներում եւ դուրս են մնացել հետագա պայքարից:



Հայ թեկվանդոիստների պատվիրակությունը ժամանել է Բելգրադ Գեւորգ Դանիելյանի գլխավորությամբ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---