Հնարավոր է Apple-ը տեսախցիկներով ապահովի iPod նվագարկիչները 6 հուլիսի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը $10 արժողությամբ մեծ քանակությամբ հեռախոսային ֆոտոխցիկներ է պատվիրում: Այդ քանակն այնքան մեծ է, որ դա ակնհայտորեն շատ է միայն iPhone հաղորդիչների համար: Դա կարող է նշանակել, որ ամերիկյան ընկերությունը ծրագրում է ֆոտոխցիկներն օգտագործել ոչ միայն սեփական հեռախոսներում, այլեւ iPod նվագարկիչներում:Դա արդեն առաջին ասեկոսեները չեն նվագարկիչներին թվային խցիկների գործառույթի հավելման մասին: Ինտերնետում արդեն հայտնվել են iPod nano-ի նոր դիզայնի լուսանկարները: Բացի դրանից եւս մեկ անուղղակի հաստատում կա` iPod նվագարկիչների զանազան մոդելների (touch եւ nano) համար ֆոտոխցիկի համար նախատեսված անցքով պատյանների լուսանկարները: iPod touch նվագարկչի մեջ ֆոտոխցիկի ինտեգրումը միանգամայն արդարացված է: Այդ նվագարկիչն օգտագործում է iPhone OS օպերատիվ համակարգը, որում առկա է ֆոտոմոդուլի օժանդակությունը եւ անհրաժեշտ ծրագրային ապահովությունը: Այնուամենայնիվ, ասիական աղբյուրները, որոնք ֆոտոխցիկի պատվեր են ստացել, պնդում են, որ եթե անգամ հաշվի առնել iPod touch-ը, խցիկների պատվերն ամեն դեպքում շատ մեծ է: «Apple-ի ողջ պորտատիվ տեխնիկան, բացի iPod shuffle-ից, շուտով տեսախցիկ կունենա»,- ասում են ասիական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ցանկացել են անհայտ մնալ: Ամենայն հավանականությամբ, iPod-ի կրտսեր մոդելներում խցիկը միայն լուսանկարչության համար է լինելու: Իսկ touch-ում, հնարավոր է, հայտնվի նաեւ տեսագրության գործառույթը, բայց միայն այն դեպքում, եթե նվագարկիչը թարմացվի մինչեւ նույն պլատֆորմի մակարդակը, ինչ iPhone 3GS-ը»,- գրում է itc.ua-ը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |