Կիպրոսը պատրաստ է դառնալ Հայաստանի դեսպանը ԵՄ հետ երկխոսության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է վստահ լինել, որ Կիպրոսը պատրաստ է դառնալ Հայաստանի դեսպանը ԵՄ հետ երկխոսության մեջ: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Դիմիտրիս Խրիստոֆիասը: «Բանակցությունների ընթացքում մենք հայկական կողմի հետ քննարկեցինք համագործակցության հարցերը ԵՄ շրջանակներում: Կիպրոսը ողջունում է «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը եւ պատրաստ է ամեն կերպ օգնել Հայաստանին այդ ուղղությամբ»,- նկատել է Կիպրոսի նախագահը:



Դիմիտրիս Խրիստոֆիասի խոսքով, Կիպրոսը եվրոինտեգրման մեծ փորձ ունի եւ պատրաստ է կիսվել դրանով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---