2010 թվականի բյուջեում նախատեսված է ՀՆԱ-ի 1-տոկոսանոց աճ 7 հուլիսի 2009 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունում եւ նախարարություններում արդեն աշխատանքներ են տարվում 2010թ. բյուջեի կազմման ուղղությամբ, որի հիմքում նախատեսված է ՀՆԱ-ի 1-տոկոսանոց աճ»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով գիտաժողովում: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը նշել է, որ դա նախնական կանխատեսում է, եւ առաջիկա ամիսներին քննարկումների ժամանակ ի հայտ կգան բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները: Ըդն որում Տ.Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հնարավոր է տնտեսական իրավիճակի զարգացման 3 սցենար` առաջինը տնտեսության հնարավոր անկումն է 9,5 տոկոսով, երկրորդը` 16 տոկոսով, երրորդը` 20 տոկոսով: Տնտեսական անկումը Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, 2009թ. հունվար-մայիսին կազմել է 15,7 տոկոս: «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» գիտաժողովի կազմակերպիչը Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբն է: Գիտաժողովի նպատակն է քննարկել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա, ինչպես նաեւ հետեւանքների հաղթահարման վերաբերյալ առաջարկները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |