Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել Հրանտ Դինքի սպանության դատական գործի ձգձգման դեմ 7 հուլիսի 2009 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Երեկ մոտ 300 ցուցարարներ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության դատական գործի ձգձգման դեմ բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում: Բողոքի ցույցի մասնակիցները հանդես էին գալիս «Դինքին սպանողը Էրգենեկոնի անդամ է» կարգախոսով եւ բռնել էին «Արդարություն Հրանտի համար», «Դուք հիշու՞մ եք հունվարի 19-ը» գրություններով ցուցապաստառներ: Ակտիվիստների խոսքով, Դինքի սպանության գործի դատական գործընթացը օրենքին համապատասխան չի անցկացվում: «Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 19-ին, եւ մենք արդեն ավելի քան երկու տարի սպասում ենք արդարության»,- նշել են ցույցի մասնակիցները:Բողոքի ցույցը տեղի է ունեցել քրեական դատարանի մոտ, որտեղ ընթանում է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական նիստը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց թերթի խմբագրության դիմաց 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |