Ամպամած եղանակը Հայաստանում կպահպանվի մինչեւ հուլիսի 12-ը

PanARMENIAN.Net - Վերջին երկու օրերի ընթացքում ուժեղ քամին եւ կարկուտը լուրջ վնաս են հասցրել Հայաստանի մի քանի մարզերի` Կոտայք, Լոռի, Արագածոտն, Գեղարքունիք:



Երեւանում վնասվել են բնակելի տների տանիքներ, տապալվել են բազմաթիվ ծառեր:



Ինչպես հայտնել է PanARMENAIN.Net-ի թղթակցին Հայաստանի Օդերեւութաբանական ծառայությունը, մոտ օրերս օրվա երկրորդ կեսին եւ գիշերը սպասվում են քամի եւ տեղումներ անձրեւի տեսքով, իսկ երկրի հյուսիսում սպասվում է կարկուտ:



Հուլիսի 12-ից ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա` հարթավայերում հասնելով +34-ից մինչեւ +36, լեռնային շրջաններում` +25-ից մինչեւ +27 աստիճանի:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---