Հայ թեթեւ ատլետները պատրաստվում են հուլիսին կայանալիք միջազգային առաջնություններին

PanARMENIAN.Net - Հուլիս ամիսը հայ թեթեւ ատլետների համար հագեցած է միջազգային առաջնությունների տեսակետից, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայում:



Մասնավորապես, թեթեւ ատլետներ Արամ Դավթյանն ու Հայկանուշ Բեգլարյանը մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ հուլիսի 14-20 Կաունաս քաղաքում (Լիտվա) կմասնակցեն Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Ավելի վաղ ծրագրվում էր, որ «Հին աշխարհի» առաջնությանը կմեկնի Վարդան Փահլեւանյանը, որն անցյալ հունիսին Եվրոպայի թիմային առաջնությանը փայլուն եկույթ ունեցավ` ցույց տալով լավագույն արդյունքը «հեռացատկ» վարժության մեջ (7,82 մ), բայց վնասվածքի պատճառով նրան փոխարինեց Դավթյանը:



Իսկ հուլիսի 21-27 սերբական Նովի Սադ քաղաքում հայ թեթեւ ատլետները կմասնակցեն ավագ տարիքային կարգի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Հայկական պատվիրակության կազմը կորոշվի մոտ օրերս:



Եւս մեկ թեթեւ ատլետ` Սեւակ Եղիկյանը, պետք է Հայաստանը ներկայացնի լեռնային պայմաններում մրցավազք մարզաձեւում Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հուլիսի 12-ին ավստրիական Տելֆես Իմ Ստուբայ քաղաքում, բայց նրա հայրն ու անձնական մարզիչ Տիգրան Եղիկյանը հրաժարվել է մասնակցությունից իր որդու ոտքի վնասվածքից:



Հայաստանի Թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան պատրաստվում է նաեւ աշխարհի առաջնությանը, որը կկայանա օգոստոսի 15-23 Բեռլինում: Այդ նպատակով թեթեւ ատլետ Մելիք Ջանոյանը հուլիսի 2-ին Գյումրի քաղաքում սկսել է ուսումնամարզական գործընթացը: Աշխարհի առաջնությանը Հայաստանից ելույթ կունենա նաեւ մեկ թեթեւ ատլետուհի, որի անունը դեռեւս որոշված չէ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---