Հայաստանի կառավարությունը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար 7 հուլիսի 2009 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային համաժողովի բացմանը, որը կազմակերպել է «Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ» կազմակերպությունը:Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սագսյանը հույս է հայտնել, որ ներկայացվող հետազոտական աշխատանքներն օգտակար կլինեն ինչպես մասնագետների, այնպես էլ կառավարության համար: Այնուհետեւ նա ներկայացրել է Հայաստանում շուկայական բաց տնտեսական համակարգի արմատավորման ընթացքը, այդ համակարգի զարգացման փուլերը, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության առանձնահատկությունները: ՀՀ վարչապետը հակիրճ շարադրել է կառավարության հակաճգնաժամային քաղաքականության եւ առաջիկայում ձեռնարկելիք քայլերի էությունը: Նա նշել է, որ այս տարվա անցած 5 ամիսների տնտեսական անկումը, որը պայմանավորված էր շինարարության ծավալների կրճատմամբ, դեռեւս կարող է շարունակվել, իսկ բարելավում կարելի է ակնկալել տարեվերջին: Այս պայմաններում կառավարությունը հակված չէ կրճատելու իր ծախսերը, ուստի համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ գործընկեր երկրների հետ եւ ներգրավելով միջոցներ, փորձում է մեղմել ճգնաժամի բացասական հետեւանքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |