ԼՂՀ փորձագետների խորհուրդը կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը պաշտպանել արցախյան գործընկերների դիրքորոշումը 7 հուլիսի 2009 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ փորձագետների խորհուրդը եւ գործընկերային կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ: PanARMENAIN.Net ստացված փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեջ, եւս մեկ անգամ մեր պատրաստակամությունն ենք հայտնում լինել իսկապես խաղաղապահ նախաձեռնությունների ակտիվ մասնակիցները, եւ չենք տեսնում համաձայնության եւ բարիդրացիական հարաբերությունների ձեռք բերման այլ ճանապարհներ:«ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը International Alert-ի կողմից անցկացվող Հասարակական ֆորումներին ի պաշտպանություն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո պաշտոնական խաղաղապահական գործընթացին մենք ոչ նպատակահարմար ենք համարում, քանի որ մինչեւ այժմ չեն հրապարակվել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա կառուցվում է խաղաղպահական գործընթացը. ԵԱՀԿ ՄԽ համանախագհաների կողմից ԼՂՀ քաղաքացիական հասարակությանը ներկայացված եւ վերջերս «Ռոսսիա» հեռուստաալիքի եթերում Ադրբեջանի նախագահի կողմից հաստատված կարգավորման սխեման հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ՀՀ արմատական շահերին: ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն կարող պաշտպանել այն գործընթացները, որոնք չեն նպաստում արդար խաղաղության ձեռք բերմանը, այլ ավելի շատ ուղղված են իրավիճակի ապակայունացմանը, ինչպես ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երկրներում, այնպես էլ այդ երկրների միջեւ: Մենք դիմում ենք ՀՀ քաղաքացիական հասարակության առաջնորդներին` կոչ անելով պաշտպանել արցախյան գործընկերների դիրքորոշումը»,- ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |