Երեւանում քննարկել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:



Կողմերը քննարկել են Համաշխարհայինբանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվելիք ծրագրերի ընթացակարգերին, բյուջեի ֆինանսական հոսքերին, աղքատության հաղթահարմանը, սոցիալական ծախսերին առնչվող հարցեր: Կարեւորվել են հակաճգնաժամային միջոցառումների հետեւողական իրականացմանը, միջազգային համագործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, հարկային վարչարարության բարեփոխումներին վերաբերող խնդիրները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---