Հայաստանն ու Բելառուսը ընդլայնում են առեւտրատնտեսական կապերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության մի խումբ գործարարների, ովքեր Հայաստանում են գտնվում հայ-բելառուսական առեւտրատնտեսական կապերի խորացման եւ համագործակցության ընդլայնման նպատակով, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ համագործակցության ծավալները դեռեւս բավարար չեն, եւ բելառուս գործարարների այցը Հայաստան նոր թափ կհաղորդի փոխշահավետ կապերի զարգացմանը:



Զրույցի ընթացքում քննարկվելեն գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես, կաթնամթերքի վերամշակման տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման եւ բելառուսական ներդրումների իրականացման վերաբերյալ հարցեր:



Բելառուս գործարարները, ովքեր ներկայացնում են սննդամթերք արտադրող խոշորագույն ձեռնարկություններ, շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին համագործակցության բարենպաստ պայմաններ ստեղծելու համար եւ վստահեցրել, որ փոխգործակցությունը կլինի արդյունավետ:



Քննարկվել էնաեւ Հայաստանում Բելառուսական առեւտրի տան ստեղծման հարցը, որը հնարավորություն կընձեռի բելառուսական ապրանքների ողջ տեսականին ներկայացնել հայկական շուկայում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---