Այսօր Իտալիայում բացվում է G8 գագաթնաժողովը 8 հուլիսի 2009 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր իտալական Ակվիլայում մեկնարկում է G8 երկրների գագաթնաժողովը: Կարեւորագույն թեման կլինի ֆինանսական ճգնաժամից դուրս գալու որոնումներն ու համատեղ պայքարը հետեւանքների դեմ: Աշխարհում այս հանդիպումը գնահատում են որպես Լոնդոնի ֆինանսական գագաթնաժողովի շարունակությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է բանավեճ ծավալել ելք գտնելու ռազմավարությանը վերադառնալու վերաբերյալ: Նախատեսվում է քննարկել պետական երաշխիքների հետագա ճակատագիրը, ինչպես նաեւ այն, թե ինչպես կարելի է շրջանառությունից հանել միլիարդավոր գումարներ եւ ներդնել շուկաներ հետագա կայունացման համար: Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նավթի գնագոյցաման, արժութային խնդիրներն, այդ թվում նաեւ ամերիկյան դոլարի դերը համաշխարհային ֆինանսական համակարգում: Բացի այդ G8 երկրները մտադիր են օգնություն հատկացնել աղքատ երկրներին, այն է ապահովել նրանց խմելու ջրով եւ սննդամթերքով: Փարձագետները կարծում են, որ այդ նպատակների համար կհատկացվի շուրջ 15 մլրդ դոլար: Գագաթնաժողովը կավարտի աշխատանքները հուլիսի 10-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |