Nabucco նախագիծը որոշակի խնդիրների հետ է կապված

PanARMENIAN.Net - Nabucco նախագիծը կարեւոր է Ադրբեջանի, Թուրքիայի ու Եվրոպայի համար, սակայն այն որոշակի խնդիրների հետ է կապված: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը:



«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման ժամանակ Հեյդար Ալիեւն էր առաջ տանում այդ նախագծի հետ կապված ողջ ծանրությունը: Նրա տիտանական ջանքերի շնորհիվ այն իրականացավ: Իլհամ Ալիեւը եւս խանդավառված է Nabucco նախագծով, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից: Արեւմուտքն այս նախագծին պետք է առավել լուրջ վերաբերվի: Եթե ԱՄՆ-ն նախագծի լոկոմոտիվի դեր ստանձնի, այն կիրականացվի: Հուսով ենք, որ այդպես էլ կլինի», ասել է նախկին նախարարը, գրում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---