Նյու-Յորքում կկայանա ամենամյա հայկական փառատոն 8 հուլիսի 2009 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կկայանա վեցերորդ ավանդական հայկական փառատոնը: Հուլիսի 11-ին Գրինվիլում` Նյու-Յորքի արվարձանում` «Արարատ» Կենտրոնում կհավաքվեն ավելի քան 500 հոգի, ովքեր կկարողանան ընկղմվել հայկական ազգային երգ ու պարի աշխարհ, փորձել հայկական խոհանոցի ուտեստները:Փառատոնին կկայանա ավանդական տոնավաճառ, որտեղ կներկայացվեն ոսկերիչների, լուսանկարիչների աշխատանքներ, գրքեր, CD-սկավառակներ եւ շատ այլ բաներ: Այցելուների համար ելույթ կունենա «Սիփան» պարային համույթը: «Արարատ» Կենտրոնը հինադրվել է 2004-ին Արեւելյան հայկական թեմի կողմից եւ այժմ շատ հայկական կազմակերպությունների եւ ընկերակցությունների նստավայրն է: Կենտրոնի տարածքը ներառում է մի շարք կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Հայաստանի որոշակի պատմական տարածքին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |