Հայ լողորդը Չեխիա է մեկնել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանը լողի 36-րդ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ներկայացնում է մեկ մարզիկ: Տասնյոթամյա հայ լողորդ Սերգեյ Պեւնեւն իր մարզիչ Միքայել Ջիլայանի հետ միասին արդեն մեկնել է Պրահա, որտեղ հուլիսի 8-12 իր ուժերը կփորձի 44 երկրներից ժամանած լողորդների հետ միասին: Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանի խոսքով, երիտասարդ լողոդի համար, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը, դա փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է:



«Մենք շատ արդյունավետ ուսումնամարզկան հավաք ենք անցկացրել Ծաղկաձորում: Մեր մարզիկը լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի: Առայժմ մեդալների հույս չունենք, քանի որ ներկա պահին չունենք կատարելագործման պայմաններ»,- նշել է Սաֆարյանը:



Հայ լողորդ Սերգեյ Պեւնեւը հանդես կգա բատտերֆլյայ ոճով 50մ հեռավորության վրա եւ ազատ ոճով 50, 100 եւ 200 մ հեռավորությունների վրա:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---