Օբամա-Մեդվեդեւի մոսկովյան համաձայնագրերը նվազեցնում են Կովկասի աշխարհաքաղաքական դերը 8 հուլիսի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների հանդիպմանը հիմնականում քննարկվեցին հետեւյալ կարեւոր հարցերը` ՀՀՊ համակարգերի տեղակայումը Եվրոպայում, ռազմավարական հարձակվողական սպառազինության եւ բեռները Աֆղանստան տեղափոխելու համար ռուսական կապն օգտագործելու մասին պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակումը»,- այսօր մամլո ասուլիսին նշել է հայ քաղաքագետ Իգոր Մուրադյանը:Շոշափելով առաջին ոլորտը` Մուրադյանը մատնանշել է, որ ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականությունն ուղղված էր ռազմա-քաղաքական բաղադրիչների հզորացմանը, ինչն էլ բխեցնում էր Եվրոպայում ՀՀՊ տեղակայման ծրագիրը: Այդ ծրագիրը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու եւս մեկ լծակ դարձավ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ համատեղ: Մուրադյանը գտնում է, որ Մոսկվայում ստորագրված պայմանագիրը բեռները Աֆղանստան տեղափոխելու համար ռուսական կապն օգտագործելու մասին նվազեցնում են Կովկասի աշխարհաքաղաքական դերը, քանի որ մեր տարածաշրջանի կապերը չեն օգտագործվի այդ նպատակներով: Նա ընդգծել է, որ դա լավ է, քանի որ որքան քիչ ուշադրություն սեւեռվի Կովկասի վրա, այնքան քիչ ճնշում կլինի նրա վրա: Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ եթե Իրաքում նավթի արդյունահանումն աճի, ապա կարող է նվազել նաեւ Կասպիական ավազանի նավթի նշանակությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |