ԵԱՀԿ ՄԽ-ն Մոսկվայում բանակցությունների առաջընթացի հույս ունի 8 հուլիսի 2009 - 20:22 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է Ստեփանակերտ մեկնեինք, բայց ցավոք եղանակային պայմանները թույլ չտվեցին մեզ անել դա: Մենք զանգահարեցինք Լեռնային Ղարաբաղ. այնտեղ մառախուղ է եւ ուղղաթիռը չի կարողանա թռչել: Ճիշտ է, ես համոզված եմ, որ ձեզնից շատերը չեն հավատում նման բացատրությանը, ուստի ձեզ խորհուրդ եմ տալիս զանգահարել Ստեփանակերտ ու ստուգել մեր խոսքերը»,- Երեւանում լրագրողներին է հայկտնել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:Ինչ վերաբերում է միջնորդների այս երեւանյան այցի արդյունքներին, ապա ֆրանսիացի դիվանագետը հիշեցրել է, որ այս տարի ԵԱՀԿ ՄԽ արդեն 8 կամ 9 անգամ այցելել է տարածաշրջան: «Ինչպես դուք գիտեք, որ մենք պատրաստում ենք Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, եւ ես պետք է ասեմ, որ եթե տարվա ընթացքում նախագահները հանդիպում են արդեն վեցերորդ անգամ, ուրեմն նրանք քննարկելու բան ունեն: Հիմա շատ կարեւոր պահ է բանակցային գործընթացում, հատկապես Պրահայի գագաթաժողովից հետո, երբ մենք արդեն հաստատեցինք որոշ դրույթներ մադրիդյան սկզբունքներից: Մենք հույս ունենք, որ Մոսկվայում այդ դրույթները կկոնկրետացվեն, եւ մենք կկարողանանք առաջ շարժվել: Երեւանում շատ կառուցողական բանակցություններ կայացան, եւ մենք հույս ունենք, որ Բաքվում նույնը տեղի կունենա»,- ասել է Ֆասյեն: Ծրագրվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը պետք է կայանա հուլիսի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի ավանդական ձիավազքի ժամանակ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |