Արցախի կարգավիճակի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Մեթյու Բրայզային եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:



Անդրադառնալով Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցությունների ձեւաչափին` Էդվարդ Նալբանդյանը նշեց բանակցային գործընթացում արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը` որպես խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք:



Համանախագահներն իրենց ափսոսանքը հայտնեցին, որ եղանակային պայմանների պատճառով այս անգամ չկարողացան այցելել Ստեփանակերտ: Հանդիպումից հետո, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարաթյունը Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրման մասին` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի արտգործնախարարի որոշելիքը չէ, այդ հարցի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---