Հայաստանի կառավարությունը քննարկել է ԼՂՀ-ում տուրիզմի զարգացման հարցերը 8 հուլիսի 2009 - 21:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր կառավարությունում հանդիպել է ավելի քան երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, քննարկել զբոսաշրջությանը վերաբերող խնդիրներ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կարեւորվել են Հայաստանում տուրիզմի զարգացման նպատակով միասնական պետական քաղաքականության առավել հստակեցումը, ներքին տուրիզմի աշխարհագրության ընդլայնումը, ենթակառուցվածքների բարելավումը, սոցիալական համապատասխան երաշխիքների ապահովումը, ոլորտում հարկային վարչարարության արդյունավետ իրականացումն ու տուրիզմի մշակույթի արմատավորումը: Մասնակիցների քննարկմանն է ներկայացվել «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթը, ըստ որի նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը Արցախ, ինչը կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մի շարք առումներով հեռանկարային զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Քննարկման արդյունքում առաջարկվել է կազմակերպել եռօրյա ճանաչողական այց ԼՂՀ, առավել մանրամասն ծանոթանալ երկրի հնարավորություններին եւ զբոսաշրջության զարգացման հեռանկարներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |