Ռալֆ Յիրիկյանը կոչ է արել գործընկերներին նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը

PanARMENIAN.Net - ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես է եկել Հայ աստղագիտական ընկերակցության ամենամյա հավաքի շրջանակներում Բյուրականում տեղի ունեցած «Աստղագիտությունն ու հասարակությունը» նստաշրջանում, որը նվիրված էր Աստղագիտության միջազգային օրվան, ինչպես նաեւ Հայ աստղագիտական ընկերակցության հիմնադրման 10-ամյակին:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանը, «Ռալֆ Յիրիկյանը լինելով գործարար, կոչ է արել գիտության ներկա գործիչներին չբավարարվել միայն անցած հաջողություններով ու նվաճումներով, այլ նայել դեպի ապագան: Նա կոչ է արել գործընկերներին նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը:



1998թ. աստղադիտարանը կրում է նրա բազմամյա տնօրեն Վիկտոր Համբարձումյանի անունը:



2007-ին ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը շուրջ 23,3 մլն դրամ է հատկացրել Բյուրականի աստղադիտարանի հեռադիտակների կառավարման համակարգերի արդիականացման ու վերակառուցման նպատակով: --ԿԱ--
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---