Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը սեմինար է անցկացրել ՎՏԲ -Հայաստան բանկում 8 հուլիսի 2009 - 22:46 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր գրասենյակում հուլիսի վեցին տեղի է ունեցել սեմինար-շնորհանդես. «Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար. օրենսդրություն, կառույց, նպատակներ եւ խնդիրներ», - հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկատվական-կրթական բնույթ կրող սեմինարը նախապատրաստել եւ անցկացրել էին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետ Հրանուշ Աղայանն ու գրասենյակի իրավաբան Հայկ Հովհաննիսյանը: Սեմինարին մասնակցել են ՎՏԲ-Հայաստան բանկի մի շարք մասնաճյուղերի ղեկավարները, ինչպես նաեւ բանկի պրոֆիլային ստորաբաժանումների աշխատակիցներն ու ղեկավարները: Մասնավորապես, մանրածախ ծառայությունների առաջ մղման, մասնաճյուղային ցանցի եւ անհատների` հաճախորդների, ավանդատուների, փոխառուների, սպառողների բանկային ծառայությունների սպասարկման զարգացման ոլորտում զբաղված իրավաբաններն ու մասնագետները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |