Բաքուն չի համաձայնում նշանառուներին հանել շփման գծից

PanARMENIAN.Net - Նշանառուներին շփման գծից հանելու առաջարկն ընդունվել է Հայաստանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կողմից, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի ղեկավարության մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը:



Իր հերթին, ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասյեն նշել է, որ միջնորդներին առայժմ չի հաջողվել տվյալ հարցում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը: «Սակայն մենք հույս ունենք, որ Ադրբեջանի իշխանությունները, այնուամենայնիվ, կհամաձայնեն նշանառուներին հանել շփման գծից, ինչն անվտանգության ապահովման կարեւորագույն պայմաններից մեկն է», - ընդգծել է Ֆասյեն:



Հելսինկիում 2008 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ԱԳՆ ղեկավարներն առաջարկել էին նշանառուների հանել առաջատար դիրքերից` որպես վստահության ամրապնդման միջոց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---