Ասիական զարգացման բանկը 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարելու համար, հաղորդում է ԱԶԲ մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, ԱԶԲ-ն նաեւ երկու ծրագրային վարկ կտրամադրի 80 մլն դոլար ընդհանուր գումարով Վրաստանին ու Տաջիկստանին` սոցիալական ծրագրերի իրականացման համար: Ակնկալվում է, որ վարկային միջոցները լիովին կօգտագործվեն մինչեւ տարեվերջ:



Ըստ ԱԶԲ տվյալների, Հայաստանի, Վրաստանի ու Տաջիկստանի տնտեսությունները առավելապես են տուժել տարածաշրջանում, քանի որ Հայաստանում ու Տաջիկստանում աշխատատեղերը Ռուսաստանում ու Ղազախստանում կորցրած բնակչության մեծ ներհոսք է եղել:



ԱԶԲ-ի վարկերը կուղղվեն պետական նպաստների վճարմանն ու բնակչության առավել խոցելի շերտերի սոցիալական ապահովմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի բացմանը:



Այսօրվա դրությամբ ԱԶԲ-ի օժանդակությունը Հայաստանին ընդհանուր առմամբ կազմել է 83 մլն դոլար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---