Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը 9 հուլիսի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: «Մենք աշխատում ենք Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստման ուղղությամբ: Հնարավոր է նաեւ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը»,-ասել է նա: Ըստ ՌԴ նախագահի օգնականի, Սանքտ Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական շփումը հունիսին, ինչպես նաեւ եռակողմ հանդիպումը Մոսկվայում իր արդյունքներն է տալիս: «Այն ջանքերը, որ ձեռնարկում է Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ միջնորդ, եւ նախկինում Մոսկվայում ձեռք բերված արդյունքները պահանջարկ ունեցան: Մենք հսուվ ենք, որ նոր հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հետագա քայլերը»,-ասել է Պրիխոդկոն, հաղորդում է «ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ»-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |