Բաքուն ոչինչ չի անում նշանառուներին շփման գծից հանելու համար 9 հուլիսի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նորմալ է վերաբերվում Բաքվի ռազմատենչ հայտարարություններին: Այդ մասին հուլիսի 9-ին Ասկերանի շրջանում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ ՊՆ ղեկավար Մովսես Հակոբյանը: «Ադրբեջանը թշնամական երկիր է եւ նման հայտարարություններին մենք նորմալ ենք վերաբերվում: ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրն ունի եւ մենք պատրաստ ենք կատարել այն ցանկացած պահի»,-ասել է նախարարը: Անդրադառնալով նշանառուներին շփման գծից դուրս բերելու անհրաժեշտությանը, Մ.Հակոբյանն ընդգծել է, որ նման պայմանավորվածությունները Բաքվի համար լոկ խոսքեր են, եւ ադրբեջանական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: «Ադրբեջանը միշտ փորձել է իր կանոնները թելադրել շփման գծում եւ ԵԱՀԿ յուրաքանչյուր դիտարկման ժամանակ այն խափանում էր հենց ադրբեջանական կողմը»,-նշել է նախարարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |