Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում են 9 հուլիսի 2009 - 21:30 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի քաղաքականության մեջ սահմանի բացման հարցում միշտ նախապայմաններ են եղել: Այժմ, ճնապարհային քարտեզի ստորագրումից հետո, հայ-թուրքական հարաբերություններում իրական շարժ չի եղել»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, ճանապարհային քարտեզը թույլ է տալիս Թուրքիային միջազգային հանրության աչքերում Հայաստանի հետ սահմանի բացման պատրանք ստեղծել սեփական խնդիրները լուծելու համար, օրինակ, թույլ չտալու համար, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը օգտագործեր «ցեղասպանություն» բառը: «Ավելին, սահմանի բացումը Թուրքիան կապում է ղարաբաղյան հարցի հետ»,-ասել է նա: Արզումանյանը գտնում է, որ ապրիլի 23-ին Հայաստանի ու Թուրքիայի ստորագրած ճանապարհային քարտեզը մեծ բլեֆ էր: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, կարող է արդյոք Թուրքիայի հետ երկխոսությանն ու Հայոց ցեղասպանության իրողության մասին թուրք հանրության իրազեկմանը նպաստել պատմաբանների հանձնաժողովը, Արզումանյանը պատասխանել է, որ հանձնաժողովի առկայությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը եւ նրա ստեղծումն անթույլատրելի է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |