«Հելսինբորգը» «Միկային» առաջին իսկ փուլում դուրս թողեց Եվրոպայի լիգայի խաղարկությունից 9 հուլիսի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին տեղի է ունեցել Եվրոպայի Լիգայի առաջին փուլի պատասխան խաղը, որում հայկական «Միկան» սեփական դաշտում ընդունել է շվեդական «Հելսինբորգին»: Աշտարակցիների համար հաջորդ փուլ դուրս գալու ամենաօպտիմալ տարբերակը հաղթանակն էր 2:0 հաշվով, քանի որ առաջին խաղից հետո շվեդներն առջեւում էին 3:1 հաշվով: Սակայն չնայած լիակատար խաղային եւ տարածքային առավելությանը, «Միկային» չհաջողվեց երկրորդ փուլի ուղեգիր նվաճել:Առաջ անցնելով ասենք, որ պատասխան հանդիպմանը չի մասնակցել շվեդական ֆուտբոլի լեգենդ Հենրիկ Լարսսոնը, որն առաջին խաղում երկու գոլ էր խփել: Առաջին խաղակեսում խաղի ընթացքը թելադրում էր Աշտարակի թիմը: Խաղի սկզբից «Միկան» նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց եւ բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն խաղային եւ տարածքային առավելությունը չկարողացավ վերածել գոլերի: Երկրորդ խաղակեսն ընթացավ նույն սցենարով. «Միկան» կրկին հարձակվում էր , բայց անարդյունք: 67-րդ րոպեին, օգտվելով պաշտպանների բացակայությունից, երկքայլ կոմբինացիայի արդյունքում շվեդների հարձակվող Ռենե Մակոնդելեն մենակ մնաց աշտարակցիների դարպասապահի դեմ եւ շեշտակի հարվածով գնդակն ուղղեց դարպասի ձախ անկյունը: «Միկային» հաջողվեց խուսափել պարտությունից միայն խաղի 82-րդ րոպեին: Տուգանային հրապարակում բրազիլացի Էդնեյի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում, մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն իրականացրեց ինքը` տուժածը: Խաղի ավարտին աշտարակցիները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին, որոնք իրականացնել սակայն չկարողացան: Այդպիսով, «Միկան» արտագնա հանդիպմանը պարտություն կրելով 1:3 հաշվով եւ սեփական հարկի տակ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի 1:1 հաշվով, շվեդներին զիջել է 2:4 ընդհանուր հաշվով եւ դուրս է մնացել Եվրոպայի Լիգայի խաղարկությունից, առաջին իսկ փուլում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |