Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները հարուցում են ՀՀ ԱԳ նախկին նախարարի մտահոգությունը

PanARMENIAN.Net - Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ վերջին ժամանակներս տեղեկատվական դաշտը լցվել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյանների տարբեր տիպի հայտարարություններով, որոնք ոչ մի կերպ չեն մեկնաբանվում Հայաստանի կողմից:



«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սահմանափակվում են ընդհանուր արտահայտություններով, Ադրբեջանը ներկայացնում է ղարաբաղյան խնդրի լուծման իր տեսլականը, Հայաստանը լռում է, իսկ Ղարաբաղն իրեն այնպես է պահում, կարծես խոսքը գնում է Կիպրոսի խնդրի մասին», - հայտարարել է Արզումանյանը:



Նա ընդգծել է, որ մտահոգություն է հարուցում նաեւ օրերս համանախագահների Ղարաբաղ չկայացած այցը, որոնք վատ եղանակի պատճառով այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ չեն այցելել Ղարաբաղ:



Նախկին նախարարը գտնում է, որ Հայաստանը դուրս է մնացել բանակցային գործընթացից, քանի որ համանախագահներն ու այլ կազմակերպություններ լուծում են գլխավոր խնդիրները, Ադրբեջանն ազատորեն հայտնում է լուծման իր տարբերակների մասին, իսկ Հայաստանը լռում եւ սպասում է, թե երբ «միջազգային հանրությունը համաձայնության կգա եւ կսկսի պարտադրել իր լուծումները»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---