«Բանանցը» հաղթեց մարտում, սակայն տանուլ տվեց ճակատամարտը

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Երեւանի «Բանանցը» եւ Աշտարակի «Միկան» անցկացրեցին Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: «Բանանցը» հաղթեց Բոսնիայի «Շիրոկի բրիեգ» թիմին: Այս խաղում հայկական ակումբին հաջորդ փուլ դուրս գալու համար հաղթանակ էր հարկավոր 2 գնդակի առավելությամբ:



Հանդիպումն անցավ լարված պայքարում եւ, թվում էր, որ հաշիվն այս խաղում այդպես էլ չի բացվի, սակայն «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի ջանքերով հաջողվեց 87-րդ րոպեին բացել հաշիվը: Ավելին երեւանցիներն անել չկարողացան: Տանուլ տալով պատասխան հանդիպումը 0:1 հաշվով, բոսնիացիները երկու խաղի արդյունքում դուրս եկան որակավորման երկրորդ փուլ, քանի որ հուլիսի 2-ին Երեւանում կայացած առաջին խաղում «Շիրոկի Բրիեգը» հաղթեց 0:2 հաշվով:



Նշենք, որ Եվրոպայի լիգային հրաժեշտ տվեց նաեւ Աշտարակի «Միկան», որը ոչ ոքի խաղաց «Հելսինգբորգի» հետ`1:1 (երկու խաղի արդյունքում 2:4):



Այդպիսով, երկու հայկական թիմերը դուրս մնացին Եվրոպայի լիգայից որակավորման առաջին իսկ փուլում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---