Սամվել Դարբինյան. Եթե մենք առաջին խաղակեսում գոլ խփեինք, խաղն այլ ընթացք կստանար

PanARMENIAN.Net - Աշտարակի «Միկայի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը մեկնաբենլ է իր սաների պատասխան հանդիպումը «Հելսինգբորգի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման խաղերի շրջանակում, որն ավարտվեց 1:1 հաշվով



«Այսօր արեցինք ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի: Լավ պատրաստված թիմ էր, թեթեւ ու արագ էր խաղում եւ կարողացավ օգտվել մեր սխալներից: Մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ առաջին կեսում եւ եթե օգտագործեինք դրանք, կարծում եմ խաղը այլ կերպ կստացվեր: Երկրորդ խաղակեսում փորձեցինք խաղի ընթացքը թարմացնել փոփոխություններով, սակայն ավելին անել չկարողացանք: Ընդհանուր առմամբ, հաշիվը համապատասխանում է խաղին»,-ասել է Դարբինյանը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---