Ստեփանակերտն իրավունք չունի անտարբեր լինել հայ-թուրքական բանակցությունների նկատմամբ10 հուլիսի 2009 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում իր աշխատանքն է շարունակում ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համահայկական խորհրդաժողովը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, այսօրվա օրակարգում գլխավոր տեղն են զբաղեցնում ինքը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները: «Մեր գլխավոր նպատակն ազգի միասնությունն է բոլոր ազգային հարցերի շուրջ: Գոյություն չունեն առանձին խնդիրներ, բոլոր դրանք փոխկապակցված են, եւ մենք պետք է առաջ ընթանանք այդ հանգամանքի գիտակցությամբ», - իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` բացելով այսօրվա նիստը: Նա հատկապես նշել է, որ եթե բանակցությունների ընթացքում հայկական կողմը զիջումների գնա թեկուզ եւ մեկ հարցում, ապա դրան անմիջապես կհետեւի շղթայական ռեակցիան: Մարգարյանն ընդգծել է, որ Ստեփանակերտը, ելնելով իր շահերից, իրավունք չունի անտարբեր լինել հայ-թուրքական բանակցությունների նկատմամբ, ընդգծելով, որ չնայած այդ հարաբերությունների կարեւորությանը, անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր լինել բոլոր ասպեկտների վերաբերյալ, քանի որ «Թուրքիան չի հրաժարվում պանթուրքիզմի ձգտումներից եւ իր նախապայմաններից»: Հրանտ Մարգարյանը նշել է, որ մեծ մոլորություն եւ սխալ կլիներ ենթարկվել արտաքին ճնշման երկրի ներսում առկա խնդիրների պատճառով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |