«Հելսինգբորգի» մարզիչ. Նույնիսկ առանց Լարսոնի մենք կարողացանք արդյունքի հասնել10 հուլիսի 2009 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Պատասխան խաղից հետո, որտեղ «Հելսինգբորգը» ոչ ոքի խաղաց «Միկայի» հետ, շվեդների գլխավոր մարզիչ Բո Նիլսոնը նշել է, որ Հենրիկ Լարսոնի բացակայությունը չխանգարեց հաղթել մրցակիցներին: «Մենք Երեւան ենք ժամանել առանց երեք առանցքային ֆուտբոլիստների, այդ թվում առանց Հենրիկ Լարսոնի: Նման ֆուտբոլիստի բացակայությունը մեծ կորուստ էր մեզ համար, սակայն սա ֆուտբոլ է եւ մենք պետք է հաշտվենք իրականության հետ: Ցանկացած դեպքում, նույնիսկ այս կազմով մեզ հաջողվեց ցանկալի արդյունքի հասնել»-ասել է Նիլսոնը: Հիշեցնենք, որ առաջին խաղում Աշտարակի «Միկան» պարտվեց «Հելսինգբորգին» 1:3 հաշվով, իսկ Լարսոնը կրկնակի գոլի հեղինակ դարձավ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |