Հայաստանի նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը10 հուլիսի 2009 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօրիր հավատարմագրերն էհանձնելՀայաստանումԲրազիլիայի նորանշանակ դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսը: Հանրապետության նախագահը շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Բրազիլիայի հետ, եւ դրա համար կան լուրջ հիմքեր ու մեծ ներուժ: Ըստ Սերժ Սարգսյանի, կարելի է թվարկել առնվազն չորս նախադրյալ, որոնք թույլ են տալիս ընդլայնել հայ-բրազիլական փոխգործակցությունը: Մասնավորապես, երկու երկրները չունեն տարաձայնություններ, Բրազիլիան հզոր երկիր է` հզոր տնտեսությամբ, երկու երկրներում արտադրվում են ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ միմյանց շուկաներում, եւ վերջապես` Հայաստանը եւ Բրազիլիան կապող կարեւորագույն օղակ է բրազիլահայ համայնքը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը` ստեղծած բոլոր այն հնարավորությունների համար, որոնք մեր հայրենակիցներին թույլ են տվել հաստատվել, զարգանալ` պահպանելով ազգային ինքնությունն ու մշակույթը: «Մենք մշտապես երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք մեր ժողովրդի համար ծանր պահերին ձեռք են մեկնել, բարենպաստ պայմաններ ստեղծել ապրելու ու արարելու համար»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Դեսպան Նիկոդեմոսը գոհունակությամբ նշել է, որ Բրազիլիան առաջին Լատինաամերիկյան երկիրն է, որ դեսպանատուն է բացել Հարավային Կովկասում` մասնավորապես` Հայաստանում եւ մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Դիվանագետը հատուկ ընդգծել է ոչ մեծաթիվ, սակայն ներկայանալի բրազիլահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում: Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Բրազիլայի միջեւ ապրանքաշրջանառությունը տպավորիչ աճ է արձանագրել եւ կարեւորել են հետագա աշխատանքն այդ ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը ողջունել է նաեւ երկու երկրների արդյունավետ գործակցությունը միջազգային կառույցների շրջանակում եւ Բրազիլիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ տիկին դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |